Բելառուսական բեռնատարները ԵՄ տարածքում հանդիպել են բարդությունների
Հարյուրավոր բեռնատարներ արգելափակվել են Լեհաստանի և Բելառուսի սահմանին պատժամիջոցների պատճառով. որոշ վարորդներ 30 ժամից ավելի կանգնել են անշարժ շարասյան մեջ։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն։
Հասնելով մոտ 80 կմ երկարության, շարասյունը կուտակվել է սահմանին ապրիլի 16-ին Մոսկվայի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթի ուժի մեջ մտնելուց հետո, ըստ որի՝ արգելվում է ռուսական և բելառուսական բեռնատարների մուտքը:
Բացառություն են կազմել դեղերի, փոստի և նավթամթերքի փոխադրողները։
Դեռևս պարզ չէ, թե ինչ կլինի հազարավոր այլ բեռնատարների հետ, որոնք դիտորդների գնահատմամբ, ներկայումս գտնվում են ԵՄ-ում. միգուցե դրանք բռնագրավվեն տեղական իշխանությունների կողմից։
Տրանսպորտային խմբերը ներկայացնող լեհ պաշտոնյան մտահոգություն է հայտնել, որ նման քայլը կարող է հանգեցնել Ռուսաստանի և Բելառուսի տարածքով անցնող լեհական բեռնատարների նկատմամբ նմանատիպ գործողությունների: