Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա Հովսեփյան Առանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան Իշխանության`առանց խաղաղության զիջումների գնալու քաղաքականության հետևանքով Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. Տիգրան ԱբրահամյանՍաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ինԵթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա ՄաթևոսյանՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները խուսափում են ժողովրդի ձայնը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատյան21-րդ դարը մերն է լինելու. Արշակ ԿարապետյանԻշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն ՄանվելյանՀայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ ԿարապետյանԱրարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա ՄաթևոսյանԽաղաղության համաձայնագրից առաջ TRIPP-ի համաձայնագիրը չի կարող վավերացվել` Հայաստանի անվտանգային շահերից ելնելով. Նարեկ ԿարապետյանՄիակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին. սա այս իշխանության ամոթն է,որը կհիշվի պատմության էջերում. Էդգար ՂազարյանCOP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ) «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակինՊետք է անհապաղ պարզել, թե շղթայի ո՞ր հատվածում է պրոբլեմը. Տիգրան Դումիկյան Հանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա ՍողոմոնյանՀոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների ՀայաստանիԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա Ղահրամանյան Հիքմեթ Հաջիևի և ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների նմանատիպ հայտարարություններն ու «ռազմական հանցագործությունների» համար ներողություն խնդրելու պահանջները պատահական չեն. Հրայր ԿամենդատյանԴեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր Կամենդատյան Ճեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա Ղահրամանյան Fast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համար
uncategorized

Անդրիաս Ղուկասյանը հեգնանքով է նայում, թե ինչպիսի սպիտակ թելով է շուլալված իր դեմ հարուցված քրեական գործը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է Անդրիաս Ղուկասյանի փաստաբան Կարեն Մեջլումյանը

– Պարոն Մեջլումյան, ի՞նչ ընթացքի մեջ է Անդրիաս Ղուկասյանի գործը:

– Անդրիաս Ղուկասյանի գործով արդեն ավարտ են հայտարարել: Այսինքն` ընդհանուր գործից առանձնացրել են: Եվ աշխատանքները միայն իր մասով են տարվում, որպեսզի ուղարկեն դատարան:

Իսկ ինչ վերաբերում է կալանավորմանը, ապա արդեն հինգերորդ անգամ են այն երկարացնում: Այդ առթիվ մենք բողոքարկել ենք, և նիստը տեղի ունեցավ վերաքննիչ քրեական դատարանում: Բոլոր կողմերն էլ ըստ էության իրենց ասելիքն ասացին, բայց դատարանը հետաձգեց նիստը և նոր նիստ նշանակեց չորեքշաբթի` այսօր:

– Իսկ եթե մերժի ձեր բողոքարկումը, այդ դեպքում ի՞նչ եք մտադիր անելու:

– Բողոքարկելու ենք վճռաբեկ դատարան:

– Անդրիաս Ղուկասյանի գործով նաև դիմել եք Մարդու իրավունքների երոպական դատարան: Այնտեղի՞ց ինչ նորություն կա: Ինչպե՞ս է գործի ընթացքը:

– Եվրոպական դատարան մենք դիմել ենք Անդրիաս Ղուկասյանի կալանքի գործով: Այս գործը քննելու հարցում առաջնահերթություն է տրվել դատարանի կողմից:

– Ի՞նչ հույսեր ունեք: Ե՛վ Հայաստանի դատարաններից, և՛ եվրոպական դատարանից:

– Հուսով ենք, որ եվրոպական դատարանում կարձանագրվեն խախտումները, որոնց առկայությամբ կայացվեց Անդրիասին կալանավորելու որոշումը:

Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի դատարաններին, ապա մի բան ակնհայտ է, որ իրականացվում է քաղաքական հետապնդում: Իսկ թե մեր դատարանները որքանով են անկախ, ամենքս գիտենք: Հատկապես` քաղաքական գործերի պարագայում:

– Այսինքն` այս ամենի մեջ դուք տեսնում եք միմիայն քաղաքական հետապնդում:

– Միանշանակ:

– Իսկ ո՞րն էր նպատակը, որ նրա գործն առանձնացրեցին ընդհանուր գործից:

– Առանձնացրեցին հենց այդ նպատակով, որպեսզի նրա վերաբերյալ իրականացնեն քաղաքական հետապնդում:

– Իսկ ինչպե՞ս է իրեն զգում Անդրիաս Ղուկասյանը: Հոգեպես պի՞նդ է, ամո՞ւր է, թե կոտրվել է:

– Հոգեպես ամուր է և իրեն լավ է զգում: Իր դեմ հարուցված քրեական գործը տվել ենք իրեն, և նա ուսումնասիրում է: Ու ծիծաղում է, թե ինչի մեջ են իրեն մեղադրում: Նաև ծիծաղում է, թե ինչպիսի սպիտակ թելով է շուլալված այն: Այսինքն` ակնհայտ սարքովի, չհիմնավորված մեղադրանք է առաջադրված նրա դեմ: Եվ մեզ համար անգամ հասկանալի չէ, թե ինչպե՞ս կարելի է նման գործն ուղարկել դատարան:

– Իսկ ինչո՞վ է զբաղվում Անդրիասը կալանավայրում:

– Ինչպես ասացի` գործի նյութերն է ուսումանասիրում:

– Ասում են, որ մշակում է Հայաստանը ներկա ճգնաժամից հանելու ծրագիրը: Այդպե՞ս է:

– Միանշանակ չեմ կարող ասել: Բայց, համենյան դեպս, գիտենք, որ դեռ ընտրություններից առաջ արդեն նման ծրագրերի վրա աշխատում էր:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում