Ռուս փաստաբանի դին հայտնաբերվել է պահարանում՝ կախված վիճակում. Դիակի վրա բռնության հետքեր չեն եղել
Ռուս փաստաբան Վիկտորիա Պոպովայի դին պահարանում հայտնաբերվել է՝ կախված վիճակում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանում մահացած են գտել Եկատերինբուրգում հայտնի փաստաբան Վիկտորիա Պոպովային։ Նրա դին հայտնաբվերվել է ապրիլի 7-ին՝ Երևանում վարձակալած բնակարանի պահարանում։
ՀՀ քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ նախնական տվյալներով՝ դիակի վրա բռնության հետքեր չեն եղել։
«Ներկա պահին սպասում են դատաբժշկական փորձաքննության արդյունքներին, նյութեր են նախապատրաստվում»,- նշեցին ՔԿ-ից։
Նախնական վարկածով՝ ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել։
Նշենք, որ Պոպովայի հարազատները չեն հավատում ՀՀ իրավապահ մարմինների կողմից առաջ քաշված՝ ինքնասպանության վարկածին։ Բացի այդ՝ դեռևս լուծված չէ նաև նրա դին Երևանից տեղափոխելու հարցը։