«Կցանկանա՞նք 5 միլիարդ դոլարի զենք ու զինամթերք ունեցող «թալանված» բանակ ունենանք»․ Արթուր Ղազինյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
2020թ-ի սեպտեմբերի 27-ի դրությամբ ՀՀ Զինված ուժերն իրենց տրամադրության տակ ունեին 4-5 միլիարդ դոլարի սպառազինություն, որի մեծ մասը ոչնչացվեց կամ նվիրաբերվեց թշնամուն 44-օրյա պատերազմի ընթացքում:
Ամենամեծ ցանկության դեպքում նույնիսկ 4-5 միլիարդ դոլարի զինտեխնիկայով ու զինամթերքով զինված բանակը չէր կարող համարվել թալանված, եթե իհարկե նման բան ասողները ադրբեջանական գործակալներ չէին ու նպատակ չունեին դավադիր պատերազմով հանձնել Արցախն ու Հայկական պետականությունը:
Իսկ սեփական դավաճանությունը «թալանված» բանակով հիմնավորելն ամբողջովին տեղավորվում է միավորված արևմուտքի «Պուտինն է մեղավոր» ստի ու կեղծիքի տրամաբանության մեջ:
Հիմա ինքներս մեզ հարց տանք. կցանկանա՞նք 5 միլիարդ դոլարի զենք ու զինամթերք ունեցող «թալանված» բանակ ունենանք . . .