Սրանք պատերազմի նախանշաններ են. նոր հարձակումը կարող է լինել հենց այս տարի
1in.am-ը գրում է.
Վերջին օրերին Արցախի սահմանային գոտում գրանցված միջադեպերը, մասնավորապես՝ ռազմական լարվածության աճը և հայկական կողմի մարդկային կորուստները նոր պատերազմի նախանշաններն են: Արդեն այս տարվա ընթացքում Ադրբեջանը կարող է լայնածավալ հարձակման նոր փորձ կատարել, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Ռուսաստանի ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը:

Ռազմական փորձագետի խոսքերով՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիվ քաղաքականությունն առայժմ համարժեք պատասխան չի ստացել Հայաստանի կողմից, և Բաքվում հույս ունեն, թե կարող են լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը՝ մաս-մաս պոկելով վերջինիս տարածքները: Հետևաբար հայկական բանակը պիտի պատրաստ լինի ոչ միայն պաշտպանական, այլև հարձակողական գործողությունների:

«Առաջինը, Ադրբեջանի յուրաքանչյուր ռազմական հարվածին պետք է պատասխանել ռազմական ուժով, որովհետև հակառակ դեպքում այդ հարվածները կշարունակվեն անվերջ: Ադրբեջանը պիտի հասկանա, որ ցանկացած ռազմական հարված հետևանքներ է ունենալու և հանգեցնելու է զոհերի՝ Ադրբեջանի կողմից:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: