Գուտերեշը հայտարարել է, որ չի պատրաստվում դատել, թե արդյոք Ուկրաինայում ցեղասպանություն է տեղի ունենում
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ասել է, որ չի պատրաստվում դատել, թե արդյոք Ուկրաինայում ցեղասպանություն է տեղի ունենում, քանի որ նման եզրակացությունները համապատասխան իրավական կառույցների իրավասությունն են։
«Ցեղասպանությունը հստակորեն սահմանված է միջազգային իրավունքով: Եվ մենք ՄԱԿ-ում հիմնվում ենք համապատասխան իրավական կառույցների վերջնական սահմանման վրա: Այսպիսով, մենք խորապես մտահոգված ենք մարդու իրավունքների ոտնահարմամբ: Բայց իրավիճակի ցեղասպանություն լինել-չլինելու որոշումը թողնում ենք իրավական իրավական մարմիններին, որոնք առնչվում են դրա հետ»,- ասել է Գուտերեշը մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ուկրաինայում տեղի ունեցողը համարում է ցեղասպանություն։