Ուկրաինայում հայտարարել են Պուտինի կնքահորը ձերբակալելու մասին
Ձերբակալվել է ուկրաինացի ընդդիմադիր պատգամավոր Վիկտոր Մեդվեդչուկը։ Ձերբակալման մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Այս մասին գրում է РБК-Украина-ն՝ հղում անելով Զելենսկու Instagram-ի էջին։
«Հատուկ գործողությունն իրականացվել է Ուկրաինայի Անվտանգության ծառայության շնորհիվ։ Բրավո՜։ Մանրամասները՝ ավելի ուշ»,- գրում է Ուկրաինայի նախագահը։
Նշենք, որ Մեդվեդչուկը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կնքահայրն է: