Կրասնոդարի երկրամասում ահաբեկչական սպառնալիքի «դեղին» մակարդակ է հայտարարվել
Կրասնոդարի երկրամասի երկու շրջաններում, որոնք ծովով սահմանակից են Ուկրաինային, ահաբեկչական սպառնալիքի «դեղին» մակարդակ է սահմանվել։ Խոսքը Շչերբինովսկի եւ Եյսկի շրջանների մասին է։ Ապրիլի 11-ին համապատասխան հրաման է ստորագրել Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը։
«Այսօրվանից այս քաղաքապետարաններում ուժեղացվելու է մեր բոլոր ուժային կառույցների աշխատանքը։ Կուբանի բնակիչներին և հյուրերին խնդրում եմ լինել ավելի զգոն և ցանկացած կասկածելի իրավիճակում դիմել ոստիկանություն` 102 կամ 112 հեռախոսահամարներով»,- գրել է Կոնդրատևը Telegram-ի իր ալիքում։