ՌԴ-ն հայտարարել է մարտական գործողության երկրորդ փուլ
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը գրում է Լուգանսկի շրջանում տիրող իրավիճակի մասին։ Նրանք պնդում են, որ Կրեմեննայա քաղաքում վերջին 24 ժամվա ընթացքում հրետակոծության հետևանքով երեք մարդ վիրավորվել է՝ նրանք հիվանդանոցում են։
Հրետակոծության պատճառով Սևերոդոնեցկում վնասվել են բազմաբնակարան շենքեր, հրդեհվել է մասնավոր բժշկական կենտրոնը, ինչպես նաև մեծ վնաս է հասցվել դպրոցի շենքին։
Զոլոտե քաղաքում հրետակոծության պատճառով հրդեհվել են սպորտային օբյեկտների , իսկ Լիսիչանսկում՝ մասնավոր բնակելի շենքերի տանիքներ։
Ուկրաինայում ռազմական գործողությունները շարժվում են դեպի արևելք և հարավ։ Մարտի վերջին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել էր, որ «ռազմական գործողության երկրորդ փուլում» ռուս զինվորականները կենտրոնանալու են «Դոնբասի ազատագրման վրա»։