Ուկրաինայի նախարարների կաբինետը արդեն զբաղվում է ազատագրված տարածքների վերանորոգմամբ
Ուկրաինայի նախարարների կաբինետը մեկ միլիարդ գրիվնա է հատկացրել ազատագրված շրջանների վերականգնման համար: Այս մասին հայտնում է Մեդուզա լայվ ուկրաինական լրատվամիջոցը իր տելեգրամյան ալիքում։
«400 մլն կհատկացվի Կիևի մարզին, 250 մլն՝ Չեռնիգովին, 250՝ Սումիին, 100՝ Ժիտոմիրին»,- հայտնում է լրատվամիջոցը։
Գումարը կուղղվի ճանապարհների, ինժեներական ցանցերի և ջերմության, գազի, ջրի, էլեկտրաէներգիայի մատակարարման համակարգերի վերանորոգմանը, ինչպես նաև ավերածությունների վերլուծությանը և տանիքի, պատուհանների և դռների վերականգնմանը։