Ուկրաինացի փախստականները կարող են սեռական շահագործման ենթարկվել. Times
The Times թերթը պարզել է, որ ուկրաինացի փախստականները, ովքեր փորձում են սոցիալական ցանցերում հատուկ խմբերի միջոցով բնակարան գտնել Մեծ Բրիտանիայում, բազմաթիվ հաղորդագրություններ են ստանում տղամարդկանցից, որոնք առաջարկում են օգնություն ցուցաբերել սեռական ծառայությունների դիմաց:
Հրապարակման լրագրողը սոցցանցերում գրառում է հրապարակել Կիևից 22-ամյա Նատալյայի անունից և ստացել մեծ թվով «անպարկեշտ հաղորդագրություններ»։ Երկու օրվա ընթացքում ստացվել է 75 հաղորդագրություն, որից 41-ը ենթադրաբար միայնակ տղամարդկանցից։
Նրանցից ոմանք պնդում էին, որ ունեն մի քանի ննջասենյակ ունեցող տուն, թեև իրականում դա այդպես չէ։ Նատալյային նաև առաջարկել են քնել նույն անկողնում կամ նամակագրություն սկսել հարցով, թե արդյոք նա հարաբերությունների մեջ է։
Ստացվել են նաև այնպիսի հաղորդագրություններ, որոնք մտավախություն էին առաջացնում, որ փախստական կանայք կարող են ենթարկվել սեռական շահագործման:
Ապրիլի 7-ի դրությամբ Մեծ Բրիտանիայի իշխանությունները ուկրաինական վիզային սխեմայով ստացել են 79,8 հազար դիմում։