Պենտագոնի ղեկավարը բողոքել է Շոյգուի լռությունից
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտնել է, որ իր ռուս գործընկեր Սերգեյ Շոյգուն փետրվարից կապ չի հաստատել իր հետ։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Նախագահ [ԱՄՆ միացյալ շտաբի պետ Մարկ] Միլլին և ես պարբերաբար փորձում ենք կապ հաստատել Ռուսաստանում մեր գործընկերների հետ, որպեսզի ապահովենք երկխոսության շարունակությունը ... փետրվարի կեսերից: Մենք այդքան էլ հաջողություն չունեցանք, քանի որ ռուսները չեն արձագանքում»,- ասել է Օսթինը ԱՄՆ Սենատում լսումների ժամանակ: