Կիեւին մատակարարվող զենքը Ռուսաստանին չի խանգարի ռազմական գործողությունը մինչեւ վերջ հասցնել. Պեսկով
Արևմտյան երկրներից Կիևին մատակարարվող զենքը Ռուսաստանին չի խանգարի ռազմական գործողությունն ավարտին հասցնել, ֆրանսիական LCI-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Կա դիմադրություն և նյութական վնաս, որը պայմանավորված է այդ զենքի մատակարարումներով։ Բայց այդ զենքը բավարար չէ մեր գրոհը դադարեցնելու համար, այն չի խանգարի մեզ հասնել մեր նպատակներին», — ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Նրա խոսքը մեջբերում է Ռիա նովոստին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Բրիտանիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կելինը, բրիտանական հեռահար հրետանու զենքերն ու հականավային համալիրները կդառնան Ռուսաստանի Զինված ուժերի օրինական թիրախները՝ դրանք Ուկրաինային հանձնելու դեպքում: