Հայտնի է, թե որքան մարդ է մասնակցել ընդդիմության հանրահավաքին․ Իրազեկ քաղաքացիների միավորում. ԻՔՄ
Իրազեկ քաղաքացիների միավորումը հաղորդագրություն է տարածել ընդդիմության՝ ապրիլի 5-ի հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ
«Այսօր՝ ապրիլի 5-ին, Երևանի Ազատության հրապարակում 18։30-ից անց է կացվել խորհրդարանական ընդդիմադիր ուժերի կողմից հրավիրված հանրահավաքը:
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է ցույցի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:13-ի դրությամբ Ազատության հրապարակում գտնվել է շուրջ 11,200 մարդ։
Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։
Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։ Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից»։