Ռուսական գազի և նավթի վերաբերյալ նոր քննարկումներ են կայացվել ԵՄ-ում
ԵՄ երկրների միջև առկա են տարաձայնություններ, թե ինչպես վարվել ռուսական նավթի և գազի հետ: Այսպիսով, ԵՄ որոշ երկրներ կողմ են, որ դաշինքն այս շաբաթ հստակ հասկացնի, որ պատրաստվում է կրճատել ռուսական նավթի ներմուծումը։ Որոշ այլ երկրներ, այդ թվում՝ Գերմանիան և Հունգարիան, դեմ են Ռուսաստանի էներգետիկ ոլորտի նկատմամբ պատժամիջոցների ընդլայնմանը:
Bloomberg-ը, ինչպես և նախկինում հայտնում է, որ ԵՄ-ն որպես պատժամիջոցներ է դիտարկում Ռուսաստանից ածուխի ներմուծման արգելքը, ինչպես նաև Ռուսաստանին նոր սարքավորումների մատակարարման և ռուսական բեռնափոխադրողների համար սահմանների փակումը։