Լոպիրյովայի խորհրդավոր գրառումը, թե ինչ է ստիպել Հենրիկը Հայաստանում
Լրագիր\ Ռուսաստանցի հայտնի մոդել եւ հաղորդավարուհի, 2018 թվականին Ռուսաստանում տեղի ունենալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության ՖԻՖԱ դեսպան Վիկտորիա Լոպիրյովան լուսանկար է հրապարակել Հենրիկ Մխիթարյանի հետ, որի գրառումով շնորհակալություն է հայտնել նրան Հայաստանը բացահայտելու, նաեւ Հայաստանում ջերմ ընդունելության համար. «Շնորհակալ եմ, Միկի, որ ստիպեցիր ինձ նոր կերպ նայել սովորական երևույթներին: Շատ ջերմ ընդունելություն գեղեցիկ Հայաստանում», գրել է Լոպիրյովան, որն արդեն վերադարձել է Ռուսաստան եւ Սանկտ-Պետերբուրգում է, պատրաստվում է Ռուսաստանում հունիսի 17-ի մեկնարկելիք Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը:
Հենրիկ Մխիթարյանի եւ Լոպիրյովայի հայաստանյան լուսանկարները արդեն մի քանի օր է «ցնցել են համացանցը»: Հայաստանի հասարակությունը բուռն քննարկում է դրանք, փորձում գուշակել՝ Հենրիկ Մխիթարյանը Լոպիրյովայի հետ լուսանկարվել է պարզապես ընկերական, ուղեկցել է նրան Հայաստանում որպես հյուրի՞, թե՞ նրանց միջեւ կա ինչ որ ավելին:
Հենրիկ Մխիթարյանը Հայաստանի հանրությանը մինչ այժմ հետաքրքրել է իբրեւ ֆուտբոլային աստղ, որով հնարավոր է հպարտանալ, որը միջազգային մակարդակի անուն է, բացառիկ օրինակ Հայաստանի ֆուտբոլային կյանքի համար:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: