Ռուսական ավիացիան մեկ օրում 17 ռազմական օբյեկտ է խոցել Ուկրաինայում
Ռուսական ավիացիան մեկ օրում 17 ռազմական օբյեկտ է խոցել Ուկրաինայում։ Այս մասին հայտնել Է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
«Օրվա ընթացքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օպերատիվ-մարտավարական ավիացիան խոցել է Ուկրաինայի 17 ռազմական օբյեկտ», — ասել է նա ճեպազրույցի ժամանակ:
Այդ թվում՝ խոցվել են երկու հրամանատարական կետեր եւ կապի հանգույցներ, զինամթերքի երկու պահեստ եւ վառելիքի պահեստ։
Բացի այդ, խոցվել են ուկրաինական զորքերի կենտրոնացման 11 հենակետեր և շրջաններ։