Պետդումա է ներկայացվել Ռուսաստանում Հայաստանի քաղաքացիների վարորդական վկայականը ճանաչելու օրինագիծ
Ռուսաստանի կառավարությունը օրինագիծ է ներկայացրել Պետդումա, որը նախատեսում է Ռուսաստանում Հայաստանի քաղաքացիների վարորդական իրավունքի ազգային վկայականների ճանաչումը ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելու ժամանակ: Այս մասին փաստաթուղթը հրապարակվել է Դումայի էլեկտրոնային տվյալների բազայում, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:
«Փոփոխությունները նախատեսում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազգային վարորդական վկայականների ճանաչում Ռուսաստանի Դաշնության տարածքում ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեության իրականացնելիս»,-ասված է օրինագծում:
Ներկայում նման կարգ գործում է Ղրղզստանի քաղաքացիների և այն պետությունների քաղաքացիների համար, որոնց օրենսդրությունը ռուսերենը սահմանում է որպես պաշտոնական լեզու: