Գերմանիայի պաշտպանության նախարարը ԵՄ-ին կոչ է արել հրաժարվել ռուսական գազից՝ ի պատասխան Բուչայի ջարդերի
Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը կողմ է արտահայտվել, որ Եվրամիությունը ամբողջությամբ հրաժարվի ռուսական գազից՝ ռուսական զորքերի կողմից օկուպացված Կիևի շրջանի բնակավայրերում ռազմական հանցագործությունների պատճառով։
«Նման հանցագործությունները չպետք է անպատասխան մնան», - ասաց նա ARD-ին տված հարցազրույցում:
Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության խոսնակ Լամբրեխտը, ինչպես նաև կանցլեր Օլաֆ Շոլցը, ասաց, որ թերահավատորեն կվերաբերվի կրակը դադարեցնելու Մոսկվայի ցանկացած խոստմանը:
«Մենք տեսանք, թե ինչպես են մարդիկ ստում, ինչպես են մեզ խաբում, ինչպես խոստումները չեն կատարում, ուստի, ես այստեղ շատ զգույշ եմ, շատ թերահավատ»,- ասաց նա։
Շոլցը կիրակի օրը նաև դատապարտեց Բուչայի սպանությունները, կոչ արեց հետաքննել դրանք և խոստացավ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ, բայց դեռևս չի խոսել ռուսական գազի ներմուծման անհապաղ դադարեցման մասին: Գերմանիայի կառավարությունը ավելի վաղ հայտարարել էր, որ կկարողանա ամբողջությամբ դադարեցնել ռուսական գազի գնումը մինչև 2024 թվականի կեսերը: