Հրթիռային հարձակում` Կիևից հարավ-արևմուտք գտնվող Վասիլկովի վրա
Ուկրաինայի օդային «Կենտրոն» հրամանատարությունը հայտնել է, որ նոր հրթիռային հարված է հասցվել Կիևից 50 կմ հարավ-արևմուտք գտնվող Վասիլկով քաղաքում ավերված շտաբի շենքին, մի քանի խաղաղ բնակիչ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Վասիլկովի շտաբի շենքը մեկ ամիս առաջ հրթիռակոծվել է և ամբողջությամբ ավերվել, հայտնում են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը, սակայն կիրակի օրը «օրքերը կրկին հարվածել են շտաբի շենքին»։
Նրանց հարևանությամբ եղել է ուսումնական կենտրոն և քաղաքացիական քոլեջ, տուժել են այդ հաստատությունների մի քանի աշխատակիցներ։