«Եթե Ֆինլանդիան ցանկան՝ նրան արագ կընդունեն ՆԱՏՕ». Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ եթե Ֆինլանդիան ցանկություն հայտնի դառնալ Հյուսիսատլանտյան դաշինքի մաս, ապա ՆԱՏՕ-ն ուրախ կլիներ նոր անդամ ունենալ։
«Որոշումը կախված է Ֆինլանդիայից»,- ասել է նա՝ հավելելով, որ ֆիններն «իրավունք ունեն ինքնուրույն որոշել իրենց ապագան»։
«Սա մի բան է, որը Ռուսաստանը չի ակնկալում, քանի որ նրանք արդեն փորձել են վախեցնել Ֆինլանդիային՝ ասելով, որ եթե նա անդամակցի ՆԱՏՕ-ին, կլինեն հետևանքներ», - ասել էդաշինքի գլխավոր քարտուղարը։
Այնուամենայնիվ, եթե Ֆինլանդիան և Շվեդիան պատրաստ են միանալ դաշինքին, ՆԱՏՕ-ն «համեմատաբար արագ դա անելու միջոց կգտնի», - ասել է Ստոլտենբերգը։
Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստեն անցյալ շաբաթ ասել էր, որ Ստոլտենբերգի հետ մանրամասն քննարկել է ՆԱՏՕ-ում նոր պետություններ ընդունելու գործընթացը։
«Անհրաժեշտ է ուժեղացնել Ֆինլանդիայի անվտանգությունը»,- այն ժամանակ գրել էր նախագահը սոցիալական ցանցերում։ Ավելի ուշ նրա գրասենյակի պաշտոնական հաղորդագրության մեջ դա կապված էր Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի հետ։
Ֆինլանդիան և Շվեդիան չեզոք երկրներ են և միտումնավոր չեն միացել ՆԱՏՕ-ին Սառը պատերազմի ողջ ընթացքում: