Կրեմլում հայտարարել են, որ Պուտինը Ռուսաստանի բրենդն է
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ պետության ղեկավար Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի իսկական բրենդն է, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք, ամեն դեպքում, բրենդ ունենք՝ Պուտինը, դա իսկապես այդպես է», - «Բելառուս 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Պեսկովը` պատասխանելով այն հարցին, թե որն է Ռուսաստանի բրենդը։
Նրա խոսքով՝ նախագահը երկրում եզակի աջակցություն է վայելում, և այդ ցուցանիշը զգալիորեն աճել է Դոնբասի պաշտպանության հատուկ գործողության մեկնարկից ի վեր։