Մակրոնը ֆրանսիացիներին խոստացել է պայքար սկսել «կայսրությունների» դեմ
Փարիզում շաբաթ օրը տեղի ունեցած քարոզարշավի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զրուցել է իր ընտրողների հետ։
Նա ասել է, որ եթե ինքը կրկին ընտրվի Ֆրանսիայի նախագահի պաշտոնում, Եվրամիության հետ միասին կպայքարի աշխարհաքաղաքական կայունության համար։
Մակրոնը, մասնավորապես, ասել է, որ անհրաժեշտ է պայքարել «աշխարհաքաղաքական անկարգությունների», պատերազմների, որոնք կարող են հրահրել համաշխարհային հակամարտություն, ինչպես նաև «համաշխարհային հարթակ կայսրությունների վերադարձի» դեմ:
Նա խոստացել է մեծացնել Ֆրանսիայի պաշտպանության ֆինանսավորումը, որպեսզի երկիրը, լինելով «խաղաղ ուժ», կարողանա անհրաժեշտության դեպքում արդյունավետ ռազմական գործողություններ իրականացնել։
Քաղաքական գործիչը նաեւ ընդգծել է, որ իր ղեկավարությամբ Ֆրանսիան անկախ է համաշխարհային ասպարեզում։
«Մենք ոչ մեկի վասալը չենք»,- ասել է նա ֆրանսիացիներին։ Նա հավելել է, որ երկիրը պետք է շարունակի լինել «ուժեղ և անկախ».
Հաջորդ շաբաթվա վերջին Ֆրանսիայում կանցկացվի նախագահական ընտրությունների առաջին փուլը։ Շատերը կարծում են, որ Էմանուել Մակրոնը՝ որպես ընտրողների գլխավոր ֆավորիտ, ունի բոլոր հնարավորությունները նախագահի պաշտոնի համար պայքարի հաջորդ փուլ դուրս գալու համար։