ՀԱՊԿ ցանկացած անդամի վրա հարձակումը հավասարազոր է Ռուսաստանի վրա հարձակման. Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, թե ինչ կլինի, եթե ինչ-որ մեկը որոշի հարձակվել Բելառուսի վրա, հաղորդում է Sputnik.by-ը։
«Բելառուսը, ինչպես Ռուսաստանը, ՀԱՊԿ անդամ են։ Բացի այդ, երկու երկրներն էլ Միութենական պետության մաս են կազմում»,- ասել է Պեսկովը` հայտարարելով, որ Ռուսաստանը պատրաստ է բացարձակ ռազմական աջակցություն ցուցաբերել Բելառուսին։
«Բնականաբար, հարձակումը ՀԱՊԿ-ի ցանկացած անդամի վրա, հատկապես մեր ամենամոտ դաշնակցի վրա հարձակումը, ըստ էության, հավասարազոր է Ռուսաստանի Դաշնության վրա հարձակման: Ուստի Ռուսաստանի և Բելառուսի համար կա բացարձակ փոխադարձ աջակցություն, սա բացարձակ կոնստանտ է, և ոչ ոք չի կարող և չպետք է կասկածի տակ դնի դա»,- ասել է Պեսկովը «Բելառուս-1» հեռուստաալիքին տված հարցազրույցում։