Չարենցի էրոտիկ պոեզիան
***
Վերջին երգ
Նստիր նիզակիս վրա,
Նիզակս թող քեզ խոցի,
Նիզակս թող հուրհուրա,
Բայց չդիպչի պ*իդ։
Թող նիզակս քեզ խոցե
Քո մանկական մուտքից,
Թող անհագուրդ սղոցե,
Վար էլ չնկնի մտքից։
Նստիր նիզակիս վրա,
Նիզակս թող քեզ խոցի,
Եվ թամբդ թող հուրհուրա,
Բայց չվառվի պ*ից։
***
Տխրություն եվ ձոն
Դու - բոդլերյան պոեմ,-
Արո՛ւս սոնետ ես դու
Մարդու համար արդի։-
Թույլ տուր քնքուշ շոյեմ
Շրթունքներով իմ թույլ
Թավշե թերթերը քո
Կոնքերը վարդի․․․
***
Սեր-մազոխական
Մեխվել է մամնիդ լուսե
Իմ սիրտը, որպես դաշույն։-
Թույլ տուր, Արո՛ւս քեզ լիզեմ
Որպես մի շուն։-
Տուր շրթունքներդ վարի
Լիզեմ իբրև վարդ․․․
Արո՛ւս, եղիր բարի,-
Ամոքիր ինձ արդ։
Եղիշե Չարենց // Անտիպ գործեր