ՌԴ-ն կրկին ռմբակոծում է բնակելի թաղամասեր. այս անգամ թիրախում Լիսիչանսկի շրջաններն են
Լիսիչանսկի շրջաններից մեկում բնակելի թաղամասը կրակի տակ է հայտնվել: Այս մասին հայտնել է Տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը։ Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ դեռևս չկան։