Պուտինը Մակրոնին հայտարարել է, որ Մարիուպոլում զինյալները պետք է վայր դնեն զենքը
Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Էմանուել Մակրոնի միջեւ կայացած հեռախոսազրույցի ընթացքում ղեկավարները քննարկել են ուկրաինական հակամարտության հրատապ հարցերը՝ հաշվի առնելով երեքշաբթի Ստամբուլում Մոսկվայի եւ Կիեւի միջեւ կայացած բանակցությունները:
«Հատուկ ուշադրություն է դարձվել հումանիտար հարցերին։ Ռուսաստանի նախագահը մանրամասն տեղեկացրել է ռուսական ռազմական միջոցների ձեռնարկման մասին անհետաձգելի մարդասիրական օգնություն տրամադրելու եւ քաղաքացիական անձանց անվտանգ տարհանումն ապահովելու ուղղությամբ, այդ թվում՝ Մարիուպոլից: Ընդգծվել է, որ այդ քաղաքում ծանր հումանիտար իրավիճակի լուծման համար ուկրաինացի ազգայնամոլ գրոհայինները պետք է դադարեցնեն դիմադրությունը եւ վայր դնեն զենքը»,-հաղորդվում է Կրեմլի կայքում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, բացի այդ, նախագահները քննարկել են ռուբլիով ռուսական գազի մատակարարումների վճարման հարցը։