Դոնեցկում ջրի պաշարները մնացել են ոչ ավելի, քան երկու շաբաթվա համար․ քաղաքապետ
Դոնեցկի քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինը հայտարարել է, որ քաղաքում ջրի պաշարներ մնացել են ոչ ավելի, քան երկու շաբաթվա համար։
Նրա խոսքով՝ բնակչությանը ջրի մատակարարման կրճատված ժամանակացույցին անցումը չի լուծել խնդիրը։
«Պաշարներ մնացել են ոչ ավելի, քան երկու շաբաթվա», - նրա խոսքը մեջբերում է ДАН-ը։
Կուլեմզինը հավելել է, որ ջրի պակասի պատճառով մարտի 30-ից Դոնեցկում անջատելու են կենտրոնական ջեռուցումը: