ՄԱԿ-ը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ լարվածության մասին տեղեկություններով
Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի մասին հաղորդումները մտահոգություն են առաջացնում։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարրիկը։
«Մենք մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ լարվածության մասին տեղեկություններով։ Ողջունում ենք դեէսկալացիայի ուղղությամբ եռակողմ ձևաչափով, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների կողմից գործադրվող ջանքերը»,-ՄԱԿ-ի ներկայացուցչի խոսքերն է մեջբերել ՏԱՍՍ-ը։