«Մարիուպոլում մնացել է մոտ 160 հազար մարդ»․ քաղաքապետ
Մարիուպոլի քաղաքապետ Վադիմ Բոյչենկոն հայտնել է, որ քաղաքը ամբողջական տարհանման կարիք ունի։
«Մարիուպոլում բավականին շատ մարդ կա՝ ավելի քան 100 հազար մարդ, մոտ 160 հազարը, մեր հաշվարկներով, գտնվում են պաշարված Մարիուպոլում, որտեղ անհնար է ապրել, քանի որ ընդհանրապես ոչինչ չկա՝ ոչ ջուր, ոչ լույս, ոչ ջերմություն, ոչ կապ»,- ասել է Բոյչենկոն։
Նա նաև դժգոհել է, որ Ռուսաստանը պատերազմի առաջին օրվանից «խաղում» է քաղաքի բնակիչների հետ։ Բոյչենկոն նախօրեին ասել էր, որ քաղաքացիական անձանց զոհերի թիվն «արդեն շատ ավելին է», քան երկու շաբաթ առաջ հաղորդված 2187-ը։
«Ես ոչ մեկին չեմ ուզում վախեցնել, վստահաբար կարող եմ ասել, որ այս ցուցանիշն արդեն շատ ավելի մեծ է, հազարավոր մարդիկ կան»,- ասել է նա: