Կադիրովը ուկրաինացի զինվորներին կոչ է արել հանձնվել
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram ալիքում տեսանյութ է հրապարակել, որտեղ Ուկրաինայի ազգային գվարդիայի գերեվարված զինծառայողը պատմել է, որ իրենց գումարտակը մեծ կորուստներ է կրել Ուկրաինայում հատուկ գործողության առաջին օրերին, ինչի պատճառով բանակի տրամադրվածությունը «անմիջապես ընկել է»:
«Մեզ ասացին. «գնաք՝ կգնդակահարենք»։ Մեր հրամանատարները գողություն էին անում, և շատ ոսկի էին գողանում, տեխնիկա։ Նրանք «քցեցին» մեզ և գնացին ինչ-որ տեղ։ Ռուսաստանը՝ հզոր է, Ահմատը՝ ուժ», - ասել է գերին տեսանյութում։
Մեկնաբանելով տեսանյութը՝ Կադիրովը կոչ է արել ուկրաինացի զինվորներին հանձնվել եւ պահպանել իրենց կյանքը, բացի այդ, Չեչնիայի ղեկավարի կարծիքով, դա նաեւ «կմոտեցնի Ուկրաինայում խաղաղության եւ կարգուկանոնի մոտալուտը»: