Խոշոր ավտովթար Լոռու մարզում. բախվել են բեռնատար Volvo-ն ու 06-ը
Այսօր՝ մարտի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 14:45-ի սահմաններում Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ, 54-ամյա Ռադիկ Ամիրխանյանի վարած Volvo մակնիշի բեռնատար ու ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն: Օպերատիվ
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են 06-ի վարորդի և վիրավորների ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով 06-ը վերածվել է մետաղե ջարդոնի: