Հարավային Օսիայի զինվորականները մեկնել են Դոնբաս
Հարավային Օսիայի զինծառայողները մեկնել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն՝ մասնակցելու ռուսական հատուկ գործողությանը։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Անատոլի Բիբիլովը, հաղորդում է Ura.news-ը։
«Մեր տղաները երկար ժամանակ հպարտորեն բարձրացրած դրոշակով գնում են զինվորական ծառայություն իրականացնելու։ Եթե ֆաշիզմը չջախջախվի հեռավոր սահմաններում, վաղն այն կրկին կդրսևորվի այստեղ՝ մեր Հայրենիքի հարևանությամբ», - ասել է Բիբիլովն իր պաշտոնական Տելեգրամյան ալիքում։