Բայդենը կրկնել է, որ Պուտինին համարում է «ռազմական հանցագործ»
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կրկնել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին համարում է «ռազմական հանցագործ», փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մեզ համար ամենակարևորն այն է, որ ի սկզբանե պահպանենք մեր դեմոկրատական երկրների միասնությունը մերժման հարցում և շարունակենք ջանքերը՝ դադարեցնելու ավերածությունները, որոնք տեղի են ունենում մի մարդու ձեռքով, ում, անկեղծ ասած, ես համարում եմ ռազմական հանցագործ»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Նա նաև ենթադրել է, որ իր կարծիքը «կհամապատասխանի նաև իրավական սահմանմանը»։
Վերջին օրերին Բայդենը բազմիցս նման հայտարարություններ է արել ՌԴ նախագահի մասին։ Միաժամանակ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Բայդենի հայտարարությունները «արդեն անձնական վիրավորանքներ են Պուտինի հասցեին»։