Բունդեսթագը օրենք է ընդունել երկրում գազապահեստարանների լցվածության մակարդակի մասին
Գերմանիայի Բունդեսթագը օրենք է ընդունել երկրում գազապահեստարանների լցվածության մակարդակի մասին, հաղորդում է Tagesschau լրատվական հեռուստաալիքը:
Օրինագիծն ուրբաթ Գերմանիայի խորհրդարանում քննարկվել է միանգամից երկրորդ եւ երրորդ ընթերցմամբ: Խոսքն այն մասին է, որ գազապահեստարանների օպերատորները պետք է մինչեւ յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 1-ը ապահովեն պահեստարանների լցվածությունը մինչեւ 90 տոկոս։ Այդ միջոցներն ավելի վաղ առաջարկվել էին Գերմանիայի Էկոնոմիկայի նախարարությանը՝ որպես անհրաժեշտ գազամատակարարման ապահովման եւ գնային տատանումների զսպման համար: