Մարիուպոլի դրամատիկական թատրոնի ռմբակոծության հետևանքով զոհվել է մոտ 300 մարդ
Մարիուպոլի քաղաքային խորհուրդը հայտնում է, որ Մարիուպոլի դրամատիկական թատրոնի ռմբակոծության հետեւանքով զոհվել է մոտ 300 մարդ։
«Ականատեսներից տեղեկություններ կան, որ Մարիուպոլի դրամատիկական թատրոնում ռուսական ինքնաթիռի ռմբակոծության հետևանքով մոտ 300 մարդ է զոհվել»,- ասվում է քաղաքային խորհրդի հաղորդագրության մեջ։
Մարիուպոլի դրամատիկական թատրոնը, որի նկուղում թաքնվում էին քաղաքի բնակիչները ռմբակոծությունից, ավերվել է մարտի 16-ին։ Ուկրաինայի իշխանությունները թատրոնի վրա հարձակման համար մեղադրել են ռուս զինվորականներին։
ՌԴ պաշտպանության նախարարությունը պնդում է, որ հարվածներ է հասցնում միայն ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներին։ Այս շաբաթվա սկզբին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ ռուսական զորքերի կողմից շրջափակված Մարիուպոլում մինչև 100 հազար մարդ մնացել է առանց սննդի, ջրի և դեղորայքի։