Կիևին անհրաժեշտ է ռազմական օգնություն առանց սահմանափակումների. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ելույթ է ունեցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, որտեղ ասել է, որ Կիևին առանց սահմանափակումների ռազմական օգնություն է անհրաժեշտ։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Զելենսկին հավելել է, որ դաշինքը կարող է Ուկրաինային տրամադրել իր տանկերի և ինքնաթիռների մեկ տոկոսը։
Նա հիշեցրել է, որ Ուկրաինան դիմել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին մարտական ինքնաթիռների և տանկերի համար՝ ինչպես փոխհատուցվող, այնպես էլ չփոխհատուցվող հիմունքներով, սակայն ոչինչ չի ստացել։
Զելենսկու խոսքով՝ Ուկրաինայի համար ստեղծված իրավիճակում «ամենավատ բանը» «օգնության խնդրանքներին հստակ պատասխան չունենալն է»։