Ուկրաինայի որոշ քաղաքներում սնունդը կհերիքի 3-4 օր
«Ուկրաինայի որոշ քաղաքներում 3-4 օրից սնունդ այլևս չի լինի», հայտնում է BBC-ին հղումով Mercy Corps բարեգործական կազմակերպությանը։
Կազմակերպության տվյալներով՝ Ուկրաինայում մարդասիրական համակարգն «ամբողջությամբ ավերված է»։
«Այս պահին մեր ամենամեծ մտահոգություններից մեկը մատակարարման շղթայի խոցելիությունն է: Մենք գիտենք, որ այն շրջաններում, որտեղ տեղի են ունենում ամենաինտենսիվ մարտերը, միայն երեքից չորս օրվա համար անհրաժեշտ ապրանքներ կան, ինչպիսիք են օրինակ` սնունդը», - ասում է Սթիվ Գորդոնը, Mercy Corps-ի աշխատակիցը, ով գտնվում է Խարկովում:
Նրա գնահատմամբ՝ Խարկովի և Սումիի բնակչության առնվազն 70%-ը լիովին կախված է մարդասիրական օգնությունից։