Եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում`մարտի 22-ին, 25-ի գիշերն առանձին շրջաններում, 23-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-7 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:
Երևան քաղաքում՝
Մարտի 21-ի ցերեկը, 22-ի ցերեկը, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 22-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է թույլ ձյուն։ Մարտի 23-24-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն։