Զելեսնկին հայտարարել է, որ «սարսափելի սով» է մոտենում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Իտալիայի խորհրդարանին ուղղված ուղերձում նախազգուշացրել է գյուղատնտեսական մթերքների արտահանման հետ կապված խնդիրների մասին՝ ցանքն սկսելու անհնարինության պատճառով, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նա ընդգծել է, որ չգիտի, թե ինչպիսի բերք կունենա Ուկրաինան, և վստահ չէ, որ երկիրը կարող է եգիպտացորեն, բուսական յուղ, ցորեն և այլ կենսական ապրանքներ արտահանել հարևան երկրներ։
«Եվ գներն արդեն բարձրանում են, այսինքն՝ քանի տասնյակ միլիոն մարդ օգնության կարիք կունենա ձեր ափերի դիմաց», - ասել է Զելենսկին։
Նա նշել է, որ Ուկրաինայում տեղի ունեցողի հետեւանքներն արդեն զգացվում են աշխարհի շատ երկրներում, եւ ոչ միայն Եվրոպայում, քանի որ Ուկրաինան «միշտ եղել է սննդամթերքի խոշորագույն արտահանողներից մեկը»։ Նրա խոսքով՝ «սարսափելի սով» է մոտենում։