Ինչ է երեկ կատարվել սահմանին
Լրագիր\ Արցախի ՊԲ-ն երեկ հաղորդագրություն է տարածել, ըստ որի հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել են ՊԲ 3 զինծառայողներ:
Ըստ հայկական ԶԼՄ-ների տվյալների, վիրավորվել են նաեւ երկու ժամկետային զինծառայողներ:
Երեկ առավոտյան Ադրբեջանը հայտնել էր իր մեկ զոհի մասին: Իսկ ժամը 18-ի կողմերն էլ տեղի է ունեցել ադրբեջանական այս հրետակոծությունը:
Նախիջեւանում Թուրքիայի հետ համատեղ զորավարժությունից հետո Ադրբեջանը երեկ լայնամասշտաբ զորավարժություն է սկսել, որին մասնակցում են 20 հազարից ավելի զինծառայողներ եւ մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա, այդ թվում օդուժ:
Սովորաբար, զորավարժությունների ժամանակ նման միջադեպեր են գրանցվում: Դատելով կորուստների քանակից, ադրբեջանական կողմը հարվածել է հայկական դիրքերին: Մինչ այդ, ադրբեջանական կողմը տեւական ժամանակ բեմադրում էր «հայկական դիրքերի ոչնչացումը», եւ ահա երեկ անցել է կոնկրետ գործողության:
Հայկական ԶԼՄ-ներում, սակայն, տեղեկություններ են հրապարակվել, թե կորուստները դիպուկահարների կրակոցներից են:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: