Բրյուսելում սկսվել է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հայտի քննարկումը
Եվրամիության անդամ պետությունների Արտաքին գործերի նախարարները մարտի 21-ին Բրյուսելում կազմակերպված հանդիպմանը դիտարկում են Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու հարցը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ԵՄ-ի Հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին:
«Մենք սկսել ենք աշխատել Ուկրաինայի անդամակցության հայտի հիման վրա եզրակացություն տրամադրելու ուղղությամբ: Մենք կաշխատենք հնարավորինս արագ»,- ասվում է հաղորդագրության մեջ։