ՄԱԿ գլխավոր քարտուղարը խոսել է «սովի փոթորկի» սպառնալիքի մասին
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել հնարավոր ամեն ինչ անել՝ «սովի փոթորիկը եւ համաշխարհային պարենային համակարգի փլուզումը կանխելու համար»։
«Ուկրաինայի պատերազմն արդեն խաթարում է մատակարարման շղթաները եւ հանգեցնում է վառելիքի, սննդամթերքի ու տրանսպորտի գների բարձրացման:
Մենք պետք է հնարավոր ամեն ինչ անենք, որպեսզի կանխենք սովի փոթորիկը եւ համաշխարհային պարենային համակարգի փլուզումը»,- գրել է նա Twitter-ում։