Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Պետական մարմիններն այսօր զավթված են իշխանության կողմից. Մենուա Սողոմոնյան Պայքարի ամենաարդյունավետ միջոցը հանրության կրթվածության և մեդիագրագիտության բարձրացումն է. Հրայր ԿամենդատյանՄեր երկրում բազմաթիվ քաղբանտարկյալներ կան, և կարևոր է, որ նրանց ձայնը չլռեցվի. Անահիտ Ադամյան«ՀայաՔվե» միավորումն օրինական բոլոր միջոցներով հետամուտ է լինելու միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըՀայոց ցեղասպանության ճանաչման թեման՝ փոփոխվող աշխարհաքաղաքական իրականության համատեքստում. «Փաստ» Արտաքին առևտրի ճգնաժամային ազդակները. «Փաստ» Ի՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում. «Փաստ» «Իշխանության են այնպիսի մարդիկ, որոնք ամբողջությամբ ուզուրպացրել են կրթության համակարգը». «Փաստ» Լավ է ուշ, քան երբեք. ընդունելության ժամկետը երկարաձգվել է. «Փաստ» Էկոլոգիական «հեղափոխություն» Սյունիքում. ինչպե՞ս հաջողվեց գյուղերն ազատել վառելափայտի հոգսից. «Փաստ» «Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ» Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ» Հուլիսի 6-ից կարելի է դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար․ կսահմանվի փորձաշրջան՝ 6 բալային միավորովԹուրքիան մտադիր է միանալ եվրոյի միասնական վճարային գոտունBrent նավթը թանկացել է՝ մեկ բարելը 72,24 դոլարԱՄՆ-ն Իրանի հետ բանակցություններում հասել է իր գրեթե բոլոր նպատակներին. ԹրամփՆյու Յորքի մոռացված երկնաքերը. Անտոնիո Գաուդիի նախագիծը «կենդանանում է» 118 տարի անցՊակիստանում ավտոբուսի ձորն ընկնելnւ հետևանքով 40 մարդ է զnhվել Թեհրանի օդային տարածքը կփակվի Խամենեիի հրաժեշտի արարողության ժամանակ Նադալի ժամացույցը, Bugatti Chiron-ը և 200 կարատանոց տուրմալինը. Sotheby's-ը գանձերի որս է բացել Աբու Դաբիում Կարևոր հարցերը դեռ պատասխան չունեն, Ռուբեն. hանրությունը պետք է իմանա ամեն ինչ. Շիրազ ՄանուկյանԹրամփի դիմանկարով ԱՄՆ սահմանափակ տպաքանակով անձնագրերը կսկսեն տրամադրել հուլիսի 6-ից. ՊետդեպարտամենտՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն Ֆրանսիայում անnմալ շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում մաhացել է ավելի քան երկու հազար մարդԼուսավոր Հայաստան կուսակցությունը հանդիսանում է «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» հեղինակավոր կուսակցության անդամՓաշինյանը դժգոհ է ընտրությունների արդյունքներից սահմանադրական մեծամասնություն չունենալու համար. Ցոլակ ԱկոպյանՌոնալդուի դեմ խաղալը մեծ պատիվ կլինի. Յամալ Հայաստանի պատմության մեջ երբեք Եվրամիությունը բացահայտ իր աջակցությունը չի ցուցաբերել գործող իշխանություններին. Արմեն ՄանվելյանԱվետիք Չալաբյանը արդեն երկրորդ անգամ ապօրինի ձևով կալանավորվում է. Եկատերինա ԹաիրյանԶՊՄԿ. Կայուն էներգիա և հոգատարություն Սյունիքի ազդակիր բնակավայրերինՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր Գագիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի նկատմամբ քաղաքական նպատակներով հետապնդումները շարունակվում են․ Փաստաբանական խմբի հայտարարությունըԱրևմուտքը աչք չի փակի այս ռեպրեսիաների վրա․ ինչու՞ Իսրայելը հիմա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Շատ կարևոր է, որ քաղբանտարկյալների հարցում բոլոր ուժերը լինեն միասնական. Մենուա ՍողոմոնյանԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. եվրոպական արժեքները չպետք է պաշտպանեն ձեր քաղաքական շահերը. Աննա ԿոստանյանՆերքին համերաշխության փոխարեն՝ այս ընտրություններից հետո ավելի խորացավ պառակտումը․ Ծառուկյան 21-րդ դարի Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա հզոր, անվտանգ և ինքնիշխան Հայաստանի հիմնասյունը․ Խաչիկ Ասրյան Պետության էներգետիկ անվտանգությունը չի կարելի կախված դարձնել մեկ այլ երկրից․ Արշակ ԿարապետյանՓաշինյանն ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ տեսանյութՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր խմիչքները․ տեսանյութՊայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն Գործարանային մետրոյի մոտ բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց Վստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ ՀարցումՁեզ համար էլ է պարզ, որ խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ Հարցում «ՀայաՔվե» միավորման շարքերը կուռ են և անսասանՓողով արդարություն. 8 տարի անց Փաշինյանը խոստովանում է ձախողումը․ Էդմոն Մարուքյան Այս պահին խուզարկություն է ընթանում քաղաքագետ, «Մայր Հայաստան»-ի անդամ Երվանդ Բոզոյանի բնակարանում․ Մանուկ Սուքիասյան ԱՄՆ-ն Իրանի հետ բանակցություններում հասել է իր գրեթե բոլոր նպատակներին. Թրամփ ԱԱ-2026. Իսպանիան և Պորտուգալիան հաղթեցին և 1/8 եզրափակչում կմրցեն միմյանց դեմ Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում․ օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 34-ից 36 աստիճանի․ Սուրենյան
Հասարակություն

Թվայնացումը՝ ժամանակ և ռեսուրս խնայելու լավագույն տարբերակ

2018 թվականից Հայաստանում լայն թափով ընթանում է պետական ծառայությունների թվայնացման գործընթացը, որը կառավարության առաջնահերթությունների շարքում է։ Թվայնացման գործընթացն այնպիսի կարևորություն է ներկայացնում, որ թվայնացման խորհրդի նախագահը ներկայումս ՀՀ փոխվարչապետն է։ Նախորդ 3 տարիներին թվայնացման գործընթացը համակարգվում էր նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի կողմից՝ անգամ դառնալով հասարակական քննարկման ներկայացված «Հանրային կառավարման բարեփոխումների» չորս հիմնարար բաղադրիչներից մեկը։

Գործընթացի հաջողության արդյունքում հնարավոր կլինի բազմաթիվ ծառայությունների մատուցումը առցանց եղանակով՝ խնայելով ինչպես ժամանակ, այնպես էլ աշխատանքային ռեսուրս։ Թվայնացման ռազմավարությունը միտված է նպաստելու պետական ծառայությունների մատուցման որակի բարձրացմանը և պետական կառավարման համակարգի արդյունավետությանն ու թափանցիկությանը։

Թվայնացման արդյունքում բազմաթիվ ծառայություններ դառնալու են էլեկտրոնային։ Ներկայումս արդեն իսկ աշխատող այդպիսի գործիքներից է պետական վճարումների էլեկտրոնային համակարգը՝ E-payments-ը։ Վերջինս հնարավորություն է տալիս պետական և տեղական տուրքերի, ինչպես նաև ՏԻՄ-երի կողմից մատուցվող ծառայությունների համար գանձվող վճարն ու տուգանքները վճարել բանկային քարտի կամ տերմինալի միջոցով։ Քաղաքացին այլևս պարտադրված չէ նման վճարումներ կատարել կոնկրետ հաստատություն այցելելով։

Էլեկտրոնային մեկ այլ գործիք է հեռավար ուսուցման տեսանյութերի և կենտրոնացված հեռավար ուսուցման հարթակը՝ E-school-ը։ Դրա նպատակն է աջակցել դպրոցներին ավելի հեշտ իրականացնելու դասավանդման գործընթացը, իսկ աշակերտները հնարավորություն ունեն անմիջապես ձեռքի տակ ունենալ անհամեմատ ավելի հասանելի կրթական ու գիտական ռեսուրսներ, ինչպես օրինակ՝ դասագրքեր, տեսանյութեր, օժանդակ այլ նյութեր։

Վերջին շրջանում քաղաքացիները գոհունակություն էին հայտնում հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարների վերադարձման՝ էլեկտրոնային հարթակի ներդրման վերաբերյալ։ Ստեղծված հարթակի միջոցով օգտատերերը ներկայացնում են եկամտային հարկի գումարի վերադարձման դիմումը, նաև կարող են տեսնել փոխանցված կուտակային վճարները և ստանալ անհատական հաշվի քաղվածքը: Հարթակն աշխատում է շատ օպտիմալ և նախկինում օրերի փոխարեն գործընթացը այլևս իրականացնելի է ժամերի ընթացքում։ 

ՀՀ քաղաքացիները E-consular էլեկտրոնային հյուպատոսական համակարգի միջոցով հնարավորություն ունեն առցանց եղանակով ստանալ մի շարք ծառայություններ։ Կայքում այս պահին հասանելի են ՀՀ-ում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքի տրամադրման ծառայությունները։ 

Խախտված իրավունքների դեպքում աշխատողները կարող են այսուհետ դիմել EmployeeProtect էլեկտրոնային հարթակին։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից գործարկվող առցանց հարթակը զբաղվում է աշխատողների իրավունքների պաշտպանության հարցերով։ Անանուն կերպով հայտ ներկայացնելուց հետո դիմողը արագ արձագանք է ստանում՝ խուսափելով բյուրոկրատական քաշքշուկներից։

Լուսինե Գրիգորյան