Նոր Եդեսիա գյուղում գայլերը հոշոտել են ոչխարների հոտը՝ պատճառելով 2 մլն դրամի վնաս. մանրամասներ
Նոր Եդեսիա գյուղում գայլերը հոշոտել են շուրջ 45 ոչխարի: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա համայնքի ղեկավար Վահան Աբգարյանը:
Գյուղապետը պատմեց՝ ոչխարներից 6-ը գտնվել են սատկած վիճակում, մի քանիսը վիրավոր են, մյուսները անհայտ է, թե ուր են. «Հովիվն անցած գիշեր ամբողջ գյուղի հոտն արածացնելուց հետո ոչխարների մի մասին տուն չի բերել, թողել է դրսում: Նրա մեղքն այն է, որ հոտը բաժանելիս չի նկատել, որ ոչխարների մի մասը չկա: Առավոտյան գնացել են փնտրելու և տեսել են՝ ինչ է կատարվել»,- ասաց նա:
Ճշտող հարցին՝ արդյոք տեղի ունեցածի պատասխանատվությունը հովի՞վն է կրելու, գյուղապետը պատասխանեց.
«Էդպես է դուրս գալիս: Կամ էլ՝ ինչպես գյուղական միջավայրում են ասում՝ գայլի խփածը չեն պահանջում»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: