Դոնբասի բնակչությունը ութ տարի շարունակ ենթարկվել է ցեղասպանության. Ռուսաստանի նպատակն է օգնել նրանց.Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Դոնբասի բնակչությունը ութ տարի շարունակ ենթարկվել է ցեղասպանության, գրում է ՏԱՍՍ գործակալությունը.
«Մեր զինված ուժերը հատուկ ռազմական գործողություններ են իրականացնում Ուկրաինայում և Դոնբասում, այս գործողությունների հենց սկզբում ես հրապարակավ և բացահայտ նշեցի պատճառները՝ Ռուսաստանի գործողությունների հիմնական նպատակն է օգնել մեր ժողովրդին Դոնբասում, որը գրեթե ութ տարի ամենաբարբարոսական մեթոդներով ենթարկվել է իրական ցեղասպանության»,- ասել է Պուտինը։
Նրա խոսքով՝ «Կիևը ութ տարի շարունակ անտեսել է Մինսկի համաձայնագրերը, իսկ 2021 թվականի վերջին հրապարակավ հրաժարվել է դրանք իրականացնել».
«Կիևի իշխանությունները այս տարիների ընթացքում ոչ միայն անտեսեցին, սաբոտաժի ենթարկեցին ճգնաժամի խաղաղ կարգավորման Մինսկի միջոցառումների փաթեթի իրագործումը, այլև անցած տարեվերջին նրանք հրապարակայնորեն հրաժարվեցին այն իրականացնել»,- ասել է ՌԴ նախագահը։