Թուրքիան պատրաստ է իր տարածքում կազմակերպել Պուտինի և Զելենսկու հանդիպումը. Չավուշօղլու
Թուրքիան պատրաստ է իր տարածքում կազմակերպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո, գրում է ՏԱՍՍ-ը.
«Մենք պատրաստ ենք սիրով հյուրընկալել երկու ղեկավարներին»,- ասել է Չավուշօղլուն։
Նա հավելել է, որ այս պահին Թուրքիայի շուրջ երկու հարյուր քաղաքացիներ գտնվում են Ուկրաինայի տարբեր քաղաքներում, նրանցից ավելի քան 15 հազարը տարհանվել է.
«Թուրքիան տարհանման օպերացիա է իրականացրել, մենք այդ մարդկանց տարհանել ենք Ռուսաստանի միջոցով»,- ասել է Չավուշօղլուն։