Բլինկենը շնորհակալություն է հայտնել Ալիևին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Հարավային Կովկասում և Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացները։ Այս մասին ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է իր Twitter-ում։
«Ես խոսել եմ Ադրբեջանի նախագահի հետ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման և Հարավային Կովկասում խաղաղության առաջխաղացման կարևորության մասին։ Ես շնորհակալություն հայտնեցի Ադրբեջանին Ուկրաինային ցուցաբերած աջակցության համար»,- գրել է Բլինկենը։