Սլովակիան արտաքսում է երեք ռուս դիվանագետների
Սլովակիան արտաքսում է Հանրապետությունում Ռուսաստանի դեսպանատան երեք աշխատակիցների։ Այս մասին հայտնել է Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Յուրայ Տոմագան, որի խոսքը երկուշաբթի մեջբերում է TASR լրատվական գործակալությունը։
«Սլովակիան որոշում է կայացրել արտաքսել Հանրապետությունում ՌԴ դեսպանատան երեք աշխատակիցների», - հայտնել է Տոմագան: «Պատճառը՝ նրանց գործունեությունն է, որն անհամատեղելի է դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի հետ», - պնդել է նա։
Սլովակիայի ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցները 72 ժամվա ընթացքում պետք է լքեն Սլովակիան: Նրանց արտաքսման մասին որոշումը կայացվել է Սլովակիայի հատուկ ծառայությունների տեղեկատվության հիման վրա։