Ադրբեջանցիները կրկին Արցախցի բնակավայրերը լքելու կոչերով ան հանդես եկել՝ ի պատասխան ռուս խաղաղապահների (տեսանյութ)
Այսօր օրվա երկրորդ կեսին ադրբեջանցիները՝ 2020 թվականի եռակողմ համաձայնությունը ռուս խաղաղապահների կողմից հիշեցնելու մոտ 1,5 ժամ հետո, կրկին հայկական բնակավայրերը լքելու կոչերով են հանդես եկել։ Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Թաղավարդի բնակիչը։
Ինչպես արդեն հայտնել են՝ այսօր Թաղավարդ գյուղում ռուս խաղաղապահները՝ Արցախի պատկան մարմինների հետ համագործակցելով, բարձրախոսով՝ երեք լեզուներով հնչեցրել են 2020թ․ նոյեմբերի 9-ին ձեռք բերված եռակողմ համաձայնագրի դրույթները։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց Թաղավարդի բնակիչ, ավագանու անդամ Ռուդիկ Բադասյանը հայտնել էր, պատերազմից հետո սա առաջին անգամն էր, որ, ըստ էության, ադրբեջանական զինծառայողներին խաղաղապահներն այդ ձևով հասկացնում են, որ պետք է կատարեն 2020թ․ նոյեմբերին իրենց իսկ ստանձնած պարտավորությունները։
Խաղաղապահների այդ քայլից մոտ 1,5 ժամ անց ադրբեջանական դիրքից, անտեսելով խաղաղապահ առաքելության հիշեցումը, կրկին գյուղը լքելու կոչեր են հնչեցրել։